Oksy Avdalyan Chpakaseq Txerq минус

00:00 / 03:57
Loading
Скачать
0
2185
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: задавка
Свойства файла: 9 Мб 320 кбит/с
Загружено: nigabi @ 01.11.20
Текст песни «Chpakaseq Txerq»
  
1.Ականջիս է
ձայնդ՝
Դու միայն սպասիր ես հետ կգամ
Շուրթերիս է համդ
Երբ համբուրեցիր վերջին անգամ

Ինձ տված խոստումդ
Չփորձես րոպե անգամ դրժես
Որ աղոթքով հիմա սպասում եմ քեզ
Ինձ չպիտի լքես

Քո արյունը ջուր չի դառնա
Դու հերոս ես անցյալով
Չթողնես Աչքս ճամփիդ մնա
Հավերժ նայելով


Կրկն։ Չպակասեք տղերք 
Կռիվն ունի մի ելք
Հիմա հաստատ գիտենք
Հաղթելու ենք մենք

Չպակասեք տղերք
Հողին այս շատ եք պետք
Հիմա հաստատ գիտենք
Հաղթելու ենք  մենք

2.Ինձ ասում ես լավ եմ
Ու ներսից զսպում ես ցավը սուր
Բայց մեր հողն էլ մայր է
Կբուժի ընկած քո տեղն անշուշտ


Իմացիր որ սերն իմ
Անկասկած ուժեղ է կույր մահից
Բայց և հանուն հողի մեռնելը վեհ է
Բոլոր մահերից

Աղոթքիս ամեն կիսատ տողը
Քո անունն է շարունակ
Չփորձվես սերն իմ կիսատ թողնել 
Չթողնես մենակ


Կրկն։ Չպակասեք տղերք 
Կռիվն ունի մի ելք
Հիմա հաստատ գիտենք
Հաղթելու ենք մենք

Չպակասեք տղերք
Հողին այս շատ եք պետք
Հիմա հաստատ գիտենք
Հաղթելու ենք  մենք

Թե անգամ ասեն 
Էլ չկաս
Հակառակ մահի կսպասեմ 
Ես ինքս ինձ
Կհամոզեմ
Որ կգասu
Текст добавлен: nigabi