Ստիր ինձ այնպես,որ չհասկանամ երբ,
Ու չհիշեմ ինչու կորցրեցի քեզ,
Արբած ես դու, բայց էլ ոչ ինձնով,
Իսկ ես խելագար ու էլի քեզնով։
Բաժին ընկավ ինձ ամենադառը,
Պատիժը աշխարհում,
Չզգալով սիրվելու համը,
Շտապեցի սիրել կյանքում։
2x
Կարծում ես թե քար եմ, եսքան ցավերը կտանեմ,
Էլ ինչու պայքարեմ մեկե քեզ համար անցյալ եմ,
Ինքս ինձնից եմ հեռացել, լացս ծիծաղ եմ արել։
Քեզ սիրել եմ այնպես, որ տա Աստված սիրվես,
Դու մեկից այնպես,ոնց սիրում էի ես,
Կփորձեմ եսել հավատալ նորից,
Կարոտտ կառնեմ ես ուրիշ մեկից։
Քեզանից սեր չեմ մուրանում,
Դու չունես ինձ սեր տալու,
Առանց լալու եմ հեռանալու,
Քեզ ուրիշով մոռանալու։
2x
Կարծում էիր թե քար եմ, եսքան ցավերը կտանեմ,
Էլ ինչու պայքարեմ մեկե քեզ համար անցյալ եմ,
Ինքս ինձնից եմ հեռացել, լացս ծիծաղ եմ արել։
Քեզ իմ տեղը դիր ու ինձ ասա,
Մի թե դու կյանքես համարում սա,
Աչքերտ բաց մի պահ ու ինձ ասա,
Որ երբեք էլ չի եղել սեր սա։
2x
Կարծում ես թե քար եմ, եսքան ցավերը կտանեմ,
Էլ ինչու պայքարեմ մեկե քեզ համար անցյալ եմ,
Ինքս ինձնից եմ հեռացել, լացս ծիծաղ եմ արել։