բարակ վերմակի պես
փաթաթվել եմ ես քեզ․․
դու հեքիաթ ես
ես կքնեմ երբ քեզ պատմես․․
ես կարթնանամ
երբ դու մրսես
երբ իմ կողքին
դու պակասես․․․
ես կուշանամ
անգամ ինձնից
բայց կխնդրեմ
որ ինձ սպասես․․
դե քնիր
դու իմ սեր
թող երազդ նկարի նոր ստվեր
դե քնիր
դու իմ սեր
այդպես մարդիկ չ
են զգում ցավեր․․․
դե քնի՜ր
դու իմ սեր
երանի քո սիրտն
ինձ մոտ շտապեր․․
ու հևալով
ինձ համոզեր,
որ դու քնել ես
ու հետ վազեր․․
ու հիմա երկար
ցավոտ լռություն
ինչպես բառերի
վիրահատություն․․․
ինչպես հերթական
չափից պարզ լուծում
որ ես չեմ գտնում
իմ ամեն հարցում․․․
ինչպես մի կորած
անձնագիր կամ գումար
ես անվերջ որոնվում եմ
ինչ-որ մեկի համար․․
գիտեմ այդ մեկը դու չե՜ս․․․
բայց կփաթաթվեմ քեզ,
որ
չմրսես․․․
էս գիշեր էլ մի շուն..
գայլացավ սովից,
երկինքը հոգնեց
անընդհատ մովից․․․
էս գիշեր հազիվ
ես մոտեցա ինձ,
նստեցի կողքիս
խոսեցի քեզնից․․․