Դու էրեկ շատ էիր խմած
Թէ ինչու գիտեք դու ու Աստված
Դու գտար ինչ որ փաբ
Որ չմնաս էլ դու սթափ
Որ լացես ազատ ու գոռաս ազատ
Որ գտնես ինչ որ օտարի մեջ ինչ որ հարազատ
Դու էրեկ շատ էիր խմած
Էսօր մինչև էրկուսը քնած
Ասա դու ինչ գտար
Էտ օղու մեջ հիմար
Ասա դու երբ էկար ու հագիտ ինչ շոր կար
Պատմիր ինչ որ կուզես
Դե հորինիր անգամ
Ես ստիպված քեզ կհավատամ
Դու էրեկ շատ էիր խմած
Ծիծաղում էիր բարձր
Ես գոռում էի կամաց
Դու կարդացիր ինձ Տերյան
Երգեցիր Հախվերդյան
Դու ռոմանտիկ էիր այնքան
Ինձ համար շատ էական
Բայց մի պահ թողեց
Քեզ խմիչքն ու դու
Դարձար էն ինչ կաս
Ու գնացիր հեռու
Դու էրեկ շատ էիր խմած
Վերցրու ջերմուկը վրան լիմոնը քամած
Էսօր տանը մնա
Մի քիչ էլ մենք շփվենք
Մի քիչ ինձնից պատմեմ
Կամ ինչ որ ֆիլմ նայենք
Հազիվ տուն ես էկե
Մնա
Չնայած քեզ միևնույն է կոխքիտ ես եմ թե նա
Դու էսօր շատ ես խմած
Լցրու խմեմ ես էլ թքած։