Բարև, բարև ծերուկ իմ կառապան,
Նորից բռնել եմ քո ճամփան,
Հարցեր չտաս նստիր գնանք։
Գնանք, գտնենք հեռու մի օթևան,
Այնտեղ հարբենք իմ կառապան
Ու մոռանանք դարձի ճամփան։
ԿրԿ․
Տար դու հեռու ինձ
Աշխարհից այս հին,
Տարդ դու հեռու ինձ
Այս քաոսից։
Տար դու հեռու ինձ,
Խոսքերից այս սին,
Տար դու հեռու ինձ
Ինձանից։
Դե ինչ, քշիր ձիերդ կառապան,
Եվ աշխարհում այս անպիտան,
Մենք երկուսով կորչենք գնանք։
Գնանք, ու չհիշենք էլ կառապան,
Ում որ սիրել ենք մենք այդքան,
Նրանք էլ մեզ թող մոռանան։
ԿրԿ․
Տար դու հեռու ինձ
Աշխարհից այս հին,
Տարդ դու հեռու ինձ
Այս քաոսից։
Տար դու հեռու ինձ
Խոսքերից այս սին,
Տար դու հեռու ինձ
Ինձանից։
Քշիր և նժույգները, կառապան,
Քամուց արագ թող սլանան
Դեպի անհայտ, անվերջ ճամփան։
Ճամփան, որ իմ վերջինն է կառապան,
Դու ինձ Աստված ու պահապան,
Ներիր, որ ետ էլ չենք դառնա։
ԿրԿ․
Տար դու հեռու ինձ
Աշխարհից այս հին,
Տարդ դու հեռու ինձ
Այս քաոսից։
Տար դու հեռու ինձ
Խոսքերից այս սին,
Տար դու հեռու ինձ
Ինձանից։