Էլ անձրեւից ես չեմ փախչում,
Հոգիս վառվում է ու հանգչում, Սիրահարվել եմ....ԵՍ:
Էլ գիշերը աչք չեմ փակում,
Քո զանգերն են սիրտս թակում, Սիրահարվել եմ....ԵՍ:
Ո՞նց ընթրիքը համբույր դարձավ, ինձ
կասես:
Ճանապարհեցիր ինձ տուն,
Ճանապարհ ընկավ սիրտս,
Ու թե ոնց մի վարկյանում,
Տեղը իր գտավ...
Ճանապարհեցիր ինձ տուն,
Ճանապարհ ընկավ...
Սիրտս գիրկը քո
ընկավ:
Օրվա նման տարին անցնում,
Ծաղիկները չեն թառամում,
Որ նվիրում ես...ԻՆՁ:
Գիշեր-ցերեկ մեր քաղաքում,
Սիրտդ փնտրում ու չես գտնում,
Դու նվիրել ես...ԻՆՁ:
Սերը չի հեռանում մի քայլ մեզանից:
Ճանապարհեցիր ինձ տուն,
Ճանապարհ ընկավ սիրտս,
Ու թե ոնց մի վարկյանում,
Տեղը իր գտավ...
Ճանապարհեցիր ինձ տուն,
Ճանապարհ ընկավ...
Սիրտս գիրկը քո
ընկավ: