Իմ սրտում կա մի կարոտ,
Շատ եմ զգում երեկո-առավոտ,
Անտրտում մնամ քեզ մոտ,
Մինչ կյանքի իմ մայրամուտ։
Քո գրկում մնամ մինչ լուսաբաց,
Որ կում-կում շնչեմ հոտդ արբած,
Քո գրկում ժպտամ ինքնամոռաց,
Ու կյանքում չլինի լաց։
Աշխարհում չկա ուրիշ,
Հարազատ, ինձ համար ամեն ինչ,
Մեր կյանքում սեր կա մի ճիշտ,
Որ կիսատ չմնա ոչինչ։
Քո գրկում մնամ մինչ լուսաբաց,
Որ կում-կում շնչեմ հոտդ արբած,
Քո գրկում ժպտամ ինքնամոռաց,
Ու կյանքում չլինի լաց։