Armen Dolinyan Te Chlineir Im Kyanqum Ожидает модерации

00:00 / 03:49
Loading
Скачать
0
20
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 8,7 Мб 320 кбит/с
Загружено: Lusineh @ 29.03.26
Текст песни «Te Chlineir Im Kyanqum»
  
Թե չլինեիր իմ կյանքում,
Ո՞նց էի ես անսեր ապրելու.
Չէր լինի ո՛չ կարոտ, ո՛չ էլ հույզ
Մռայլ ու մութ այս աշխարհում։


Թե չլինեիր իմ կյանքում ,
Դատարկ, անշունչ իմ կտավին
Քո պատկերը հավերժ կդաջեի,
Որ սեր տայիր իմ տխուր կյանքին,
Հավերժ մնայիր ինձ մոտ։

Թե չլինեիր իմ կյանքում,
Հոգիս կթափառեր մենակ,
Իմ գրկում կլինեին շատ կանայք,
Բայց սիրտս կմնար դատարկ։

Թե չլինեիր իմ կյանքում,
Լուսե փարոսը քո սրտի
Իմ նավակը թղթե կփնտրեր
Սիրո այն անեզերք ծովում,
Որտեղ գտա քեզ, սե՛ր։

Թե չլինեիր իմ կյանքում,
Չէի ճախրի ես այսպես սիրուց,
Կարթնանայի ես ամեն առավոտ,
Սիրտս չէր վազի քեզ մոտ։

Թե չլինեիր իմ կյանքում,
Կարոտն իմ կլիներ խենթ երգ,
Կփնտրեի քեզ գիշեր ու ցերեկ,
Գուցե գտնեի քեզ իմ գրկում,
Բայց դու, կաս, կաս, ի՛մ լույս…

Թե չլինեիր իմ կյանքում,
Սրտում իմ չէր բացվի գարուն,
Չէին ծաղկի ծաղիկները այգում,
Չէր երգի սիրտն իմ տրտում։

Թե չլինեիր իմ կյանքում,
Սպիտակ անշունչ իմ կտավին
Քո պատկերը հավերժ կդաջեի,
Որ սեր տայիր իմ տխուր կյանքին։

Թե չլինեիր իմ կյանքում,
Չէի ճախրի ես այսպես սիրուց,
Թե չլինեիր իմ կյանքում,
Կարոտն իմ կլիներ խենթ երգ։
Текст добавлен: Lusineh