Հըըըը ....
֊ 1 ֊
Թվում է աշխարհն ունի հին օրենքներ
Ու~ ամեն ինչ ունի հստակ սահմաններ
Բայց հարց է ծագում
Ինչո՞ւ ես քեզ գտա
Ու ինչու հանկարծ
Ինձնից հեռացար։
ԿՐԿՆԵՐԳ ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Դե արի հիմա ու հասկացիր
Թե ինչու է անձրև երևան գալիս
Հենց այն օրը, երբ ես եմ լալիս,
Հենց այն օրը, երբ քեզ եմ ման գալիս։
...
֊ 2 ֊
Այս քաղաքում, որ համ հինն է,
Համ նոր է` գուցե այստեղ է
Պատասխանը հարցիս
Թե որտեղ գրվեցին
Պակասող տողերը
Ու ինչու էլ ո~չինչ
Չի գալիս աչքիս։
Չգիտեմ անգամ,
Թե ինչու քեզ
Կորցրի ու ինչու մինչ կորցնելը
Ես քեզ գտա
Գուցե դու անցորդ էիր կամ ես
Ուղևոր երևան եկած
Որ անցնի ու գնա
ԿՐԿՆԵՐԳ ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Դե արի հիմա ու հասկացիր
Թե ինչու է անձրև երևան գալիս
Հենց այն օրը, երբ ես եմ լալիս,
Հենց այն օրը, երբ քեզ եմ ման գալիս։
...
Գուցե երկինքը ունի տրամաբանություն
Ու թափում է այն, ինչը չի տեղավորվում
Քո անունը
Գրում է իմ ապակուն
Ու իմ փոխարեն
Քեզ համբուրում
...
🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷
ԿՐԿՆԵՐԳ ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Դե արի հիմա ու հասկացիր
Թե ինչու է անձրև երևան գալիս
Հենց այն օրը, երբ ես եմ լալիս,
Հենց այն օրը, երբ քեզ եմ հիշում։
Հըըըըը ....