Armine Hayrapetyan Barev Ожидает модерации

00:00 / 04:36
Loading
Скачать
0
28
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 10,5 Мб 320 кбит/с
Загружено: ADAVS @ 06.01.26
Текст песни «Barev»
  
Բարեւ, այս արեւից էլ հույս չկա,
Բարեւ, արդյոք լսու՞մ ես ինձ հիմա,
Անձրեւ, անվերջ անձրեւ է կաթկթում,
Ամպրոպ ու փոթորիկ է իմ հոգում.

Բարեւ, էլ չգիտեմ` որտեղ գոչեմ,
Բարեւ, այս բաց նամակը կուղարկեմ,
Որ այն հասնի աստղերը հեռավոր,
Գտնի հոգուդ կրակը վիրավոր.

Չկա հասցե, չկա անուն,
Միայն կարոտ, թախիծ անհուն,
Որ ուղարկում եմ դեպի վեր,
Վերցրու իմ սիրտը քեզ նվեր.

Չկա հասցե, չկա անուն,
Բայց մոլորակն է պտտվում,
Միշտ միեւնույն ճանապարհով,
Դարձիր ինձ մոտ շուտով.

Բարեւ, թե դեռ մենակ ես ու անհույս,
Բարեւ, եթե արթուն ես մինչեւ լույս,
Հիշի՛ր, լավ չէ այնտեղ, ուր մենք չկանք,
Ու թող անէանա ամեն պատրանք.

[ Repeat Verses 3 and 4 ]

Բարեւ, այս արեւից էլ հույս չկա,
Բարեւ, արդյոք հիշու՞մ ես ինձ հիմա,
Անձրեւ, անվերջ անձրեւ է կաթկթում,
Ամպրոպ ու փոթորիկ է իմ հոգում.

[ Repeat Verses 3 and 4 ]
Текст добавлен: ADAVS