֊ 1 ֊
Դու կարծում ես՝ այդ անձրևն է արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ:
Գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած:
↪️
Ո՞ւմ է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված:
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ՝ մենակ կանգնած:
2×
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:
֊ 2 ֊
Ես հիմա նոր հասկանում եմ՝ անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի:
Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների:
↪️
Ես գիտեմ` երջանկությունը մի անգամ է այցելում ,
Իսկ հետո, երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում
Իսկ հետո ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է, երբեք ոչ ոք չի գտնում։
2×
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸