Աշուղ եմ էդ քո սև-սև աչերիդ,
Էդ անուշ լեզվիդ, կեռ-կեռ ունքերիդ,
Բոյ ու բուսաթիդ, երկար ծամերիդ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:
Ձայնդ երգերի աղբյուրի ակ է,
Խալդ կապուտակ մի մանուշակ է,
Ծոցդ դրախտի անմար կրակ է:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի: