Սիրտս ու հոգիս հույզերի ծովում
Անդունդի խորքից մթից կուրացած
Նորից լույսից արթնացան հույսով
Բարձրացան երկինք սիրո թևերով
Աչքերիդ լույսը հույսի մի աղբյուր
Հոգուս կրակը վառեցին դարձյալ
Պատկերդ պահելով իմ սրտի խորքում
Որպես աղոթք կյանքի փրկության
Հոգուս ավերակ, վառված մոխիներից
Ծնվեց մի նոր կյանք, քո սիրո հրից
Որ փարվի հոգուդ ու ապրի քո մեջ
Քո հոգու լուսե աշխարհում սպիտակ
Ես քո աշխարհում ծնվել եմ նորից
Ապրում եմ այտեղ, սիրում եմ այնտեղ
Կտավս ներկելով հոգուդ գույներով
Ու վրձնել պատկերդ կատարելության
Հավերժական սերն է քո հոգին
Հավերժությունն ես իմ հուսո նավի
Ալիքների մեջ անվերջ լողալով
Որ հասնի սրտիդ ու ապրի հավերժ
Կատարյալ ես դու իմ սեր, իմ Քրիստի
Հոգիդ խաղաղության աղավնու նման
Մեծ սիրո տեսքով բույն հյուսեց սրտումս
Որ ապրի այնտեղ, չմարի երբեք
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԻՄ ՍԵՐ, ԻՄ ՔՐԻՍՏԻ