Էռնա՜կ, էռնա՜կ գոտիկ ըլնեմ,
Յարիս բարակ մեջքին կապած։
Էռնա՜կ, էռնա՜կ մազեր ըլնեմ,
Էն չուրթիկն ալ մեջքին կախած։
Էռնա՜կ, էռնա՜կ ծաղիկ ըլնեմ,
Յարիս ոտնատակին շաղած։
Ախ էռնա՜կ, էռնա՜կ ըլներ,
Ըստեղ բաց դռնակ ըլներ,
Մըտնեմ յարիս բաղը,
Իմ յարը մենակ ըլներ
2.Քաղցր ձենիդ ղուրբան ըլնեմ,
Իմ անուշ յար, մեր թաղ արի,
Քեզ համար դուռը բացել եմ,
Իմ անթառամ, մեր թաղ արի։
Կուզեմ սիրո սեղան բանամ,
Իմ սեղանին ղոնախ արի։
Ախ էռնակ, էռնակ ըլներ,
Աստված ինձ քյոմակ ըլներ,
Յարս մտներ բաղը,
Իմ յարը մենակ ըլներ։
Սրտիս սիրո գարունք բերիր,
Դու կանաչ, յար, տեղով էկար,
Հազար ու մի ճամփա կտրիր,
Սիրո ճանապարհով էկար։
Ախ էռնա՜կ, էռնա՜կ ըլներ,
Աստված մեզ քոմակ ըլներ,
Հասնինք մեր մուրազին,
Սուրբ պսակ ու թագ ըլներ։