Tatev Asatryan Popurri 2024 Ожидает модерации

00:00 / 07:54
Loading
Скачать
0
246
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 10,8 Мб 192 кбит/с
Загружено: lilit_lilit11 @ 23.02.25
Текст песни «Popurri 2024»
  
Ով չգիտի, թե ինչքան, 
Թե ինչքան գեղեցիկ են,
Իմ հարազատ քաղաքի զարդն են ու զարդարանքն են,
Ամպերի տակից նայող արևի պես ժպտում են
Արարատ լեռան գագաթի պես անարատ են։}2 անգամ

Վարդերի հետ խառնվել,
Իրենք էլ վարդ են դառել,
Ինձ նման ջահելներին սիրահար են դարձրել,
Ինչ անուշիկ է նրանց, պաչիկները շուրթերի
Երևանի քնքուշ, սիրունիկ աղջիկների։}2 անգամ
ԿՐԿՆԵՐԳ
Երևանի աղջիկների, Երևանի աղջիկների
Սիրունիկ են աչիկները, Երևանի աղջիկների։

2.Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ բերեմ
Սիրուն ջան քո ճամփեն, զուգեմ֊զարդարեմ։}2անգամ
Աչքերդ բացես դու ծաղիկներ տեսնես,
Չիմանաս թե ով եմ, ով եմ եղել ես։ }2անգամ
Պատուհան, պատուհան, պատուհանի տակ,
Անձրևին, արևին մնամ շարունակ։}2անգամ
Ինձ նայիր մեկ անգամ, հեռանամ այսպես,
Չիմանաս թե ով եմ, ով եմ եղել ես։}2անգամ
3.Ապրում ես դու աշխարհիս մեջ մաքուր,
Ծարավ է սիրտս դու զուլալ աղբյուր,
Հարթ ու կանաչ ճանապարհով գնա,
Շատ սիրուն է քո անունը Աննա։}2անգամ

ԿՐԿՆԵՐԳ
Աննա, Աննա, Աննա սիրուն Աննա,
Յարդ քեզնից կարոտ թող չմնա,
Աննա, Աննա, Աննա սիրուն Աննա,
Դու իմ սրտի վառ կրակն ես Աննա։

4.Ես ջահել եմ անուշս, արի' քեզ սիրեմ,
Արի հոգիս քեզ կտամ, քեզ կնվիրեմ,
Ախ հերիք է ամեն օր, ես թափառում եմ մոլոր, 
Ո՞նց անեմ, որ հագենա սիրտս վիրավոր։}2անգամ
Ձեր թաղի գեղեցկուհի սիրունիկ աղջիկները, 
Ինձ արդեն ճանաչում են, երգում են իմ երգերը։ }2անգամ

ԿՐԿՆԵՐԳ
Սակայն անգին աղջիկ, բոլորից անուշիկ,
Ինձ համար աշխարհում մի հատ ես, մի հատիկ։

5.Վաղուց ապրում եմ օտար ափերում,
Ուր ո'չ ծանոթ կա, ո'չ էլ բարեկամ,}2անգամ
Բայց մի աղջիկ կա աչքերը թախծոտ,
Կարծես կանչում է նա դեպի իր մոտ։}2անգամ

ԿՐԿՆԵՐԳ
Հայ ես դու, հայ եմ ես,
Հայ ես դու, հայ եմ ես
Վախ քո ցավը տանեմ ես։}2անգամ

Ու այսպես տխուր օտար ափերում,
Մենակ աղջիկ եմ, սերս եմ փնտրում,
Բայց օտարները ինձ չեն հասկանում,
Կյանքս անցնում է անցնում,
Սերս չեմ գտնում։ }2անգամ
Հայ ես դու, հայ եմ ես,
Հայ ես դու, հայ եմ ես
Վախ քո ցավը տանեմ ես։}2անգամ

6.Ես քեզ շատ֊շատ սիրում եմ,
Դու ինձ շատ֊շատ տանջում ես։}4անգամ
Դու ինձ շատ֊շատ տանջում ես։
Текст добавлен: lilit lilit11