Nare Gevorgyan Sharan Siro Lchak Ожидает модерации

00:00 / 05:10
Loading
Скачать
0
724
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 11,8 Мб 320 кбит/с
Загружено: Erik Official @ 24.01.25
Текст песни «Sharan Siro Lchak»
  
1.Մենակ քայլում եմ լճակի ափին
Եվ մտածում սիրո մասին,
Ալեկոծ լճակ հանդարտվիր, փայլիր
Իմ սիրո հայելին դարձիր,
Թող սերը լինի ինչպես պարզ լճակ,
Սեր վայելենք զեփյուռի տակ։

ԿՐԿՆԵՐԳ֊֊֊֊֊

Իմ սիրո լճակ, իմ սիրո լճակ,
Հանդարտվիր ու փայլիր շողերի տակ։ /2/

2.Օրը անցավ քեզ տեսա մեր փողոցում,
Ու՞ր էիր այդպես մտքամոլոր դու քայլում,
Երբ փորձեցի անունդ տամ, որ ինձ նկատես,
Անհետացար դու երազի պես։

Այդ օրվանից էլ չունեմ ո'չ քուն, ո'չ հանգիստ,
Կրակոտ աչերդ դուր են գալիս ինձ։ 
Այդ օրվանից էլ չունեմ ո'չ քուն, ո'չ հանգիստ,
Սիրահար սրտով քեզ ման եմ գալիս։

ԿՐԿՆԵՐԳ֊֊֊֊֊֊

Աչերդ, կրակոտ աչերդ,
Գերել են ինձ ու խենթացրել,
Սիրահար, սիրահար մտքերդ,
Չեմ կարող, չեմ ուզում թաքցնել։ /2/
 
3.Կան բաներ, որ կանխորոշված են ու վերջ,
Կան բաներ, որ պիտի լինի այդպես ու վերջ,
Կան սրտեր, որ պիտի հասնեն իրար ու վերջ,
Ու լինեն միասին, հավիտյան միասին։

ԿՐԿՆԵՐԳ֊֊֊֊֊

Գալու ես ինձ տանելու,
Խորան ենք մենք գնալու,
Ու այնտեղ դու ինձ հավետ,
Խոսք ես տալու,
Ինձ ես միայն սիրելու,
Ինձ համար ես ապրելու,
Որ արդեն ես ու դու մեկ ենք լինելու։ /2/

4.Երբ ես քո անունն եմ տալիս,
Գարունն ինձ հյուր է գալիս,
Երբ ես քո անունն եմ տալիս
Սերը քո թևեր է տալիս։

5. Իմ սիրո լճակ, իմ սիրո լճակ
Հանդարտվիր ու փայլիր շողերի տակ/3/
Текст добавлен: lilit lilit11