Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
ներսս խավարել ա լույս տվող չկա
սիրտս ցամաքել ա ջուր տվող չկա
կրակս մարել ա կայծ տվող չկա
քեզանից հետո կարծես կյանք չկա
չեմ փորձում գտնել այլ ուրիշ աղբյուր
ուրիշի համբույրը չունի համ ու բույր
իմ անապատին հորդ անձրեւ է պետք
տարիներն այնտեղ թողել են հետքեր...
Իսկ քեզանից հետո արդեն էլ անձրեւ չի գալիս
ներսս մախացել է ոչ ժպտում է, ոչ լալիս
Չեմ զգում էլ ուրիշ ոչինչ բացի կարոտից,
բայց այդ կարոտն էլ ախ,խեղդում ա ինձ...
ինձ սնող սնունդ է պետք քո սեւ ամպերից
ինձ մի նոր ծնունդ է պետք որ ծնվեմ նորից
կայծակ ու ամպրոպ. հորդառատ անձրեւ.
Քանզի հետո միշտ էլ լինում է արեւ...
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
դու չորս գույն ունեյիր ու չորս եղանակ
թե պետք էր շատ սառը, թե պետք էր շատ տաք
թե պետք եր ձմեռ, ճերմակ վերմակներ սպիտակ
որպեսզի կորեինք ձյան հաստ շերտի տակ
մեղմ ու ?? քամին անգամ քեզ հետ էի ես զգում
հենվելով նրան ձեռքդ բռնած օդում սավառնում
իսկ հիմա մրրիկներն էլ էլ չեն քշում
այն ծանր քար է, այն բեռ է իմ ներսում...
հիմա երեւի քո կաթիլները լցնում են ուրիշի առուն
ուրիշի գետով կհոսեն ուրիշին կբերեն գարուն
ուրիշի անձրեւներն էլ կգան իմ ներսում
թեկուզ թող մրսեմ բայց ես գալ եմ ուզում...
ուզում եմ ներսիս անապատը հավերժ խորտակել
քո անձրեւները ուրիշի ամպում գտնել...
կայծակ ու ամպրոպ հորդառատ անձրեւ
քանզի հետո միշտ էլ լինում է արեւ...
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
Յար էհո, յար էհո, յարըմ գորանի
...