Ահավոր սիրո պակաս մեր քաղաքում
Ծաղիկներ չվաճառված փողոցներում
Սիրահար սրտերը էլ չեն երևում
Երևի փակվել են լուռ տաք տներում
Ձյան հետ արի
Սիրահարվի
Պետք չի ինձ գարուն
Կրկ
Թող լույսերը շուտ վառվեն
Ոնց որ նոր տարվա գիշերը
Երազներս կատարվեն
Մոռանամ իմ հին հուշերը
Ինձ գրկես ու ժպտալով
Սավառնենք Երևանով
Սիրելով×2
Աստղերի պակաս չկա մեր երկնքում
Երկուսով կթափառենք գիշերներում
Անդադար թող ձյունը գա շատ եմ սիրում
Իսկական հրաշք է սա դու իմ գրկում
Ձյան հետ արի
Սիրահարվի
Պետք չի ինձ գարուն
Կրկ×3