Մի պատմություն պատմեմ էլի,
Մի օր ինձ ասաց հայելին,
Պիտի գտնեմ կյանքում մեկին,
Ով կլինի տեր իմ սրտին:
Քո տեսակը նախանձելի,
Թող քեզ մոտ գամ էլի էլի,
Խենթանամ քեզ սիրելիս,
Ու քո սրտին տիրելիս:
Առանց քեզ խավար էր,
Կյանքը իմ կյանք չէր:
Հայի սիրուն սիրուն աչքեր,
Հային վայել սիրուն պատկեր,
Էսքան սիրուն ոնց ես ծնվել,
Ոնց ես սրտիս տերը դարձել:
Հայի սիրուն աչքեր ունես,
Հային նման դու սիրուն ես,
Խելքս տանող ժպիտ ունես,
Միշտ գովեմ քեզ սիրունս:
Դու իմ սիրուն հայուհին ես,
Ոնց չերգեմ ոնց չսիրեմ քեզ:
Ու քանի կամ իմ լինելով,
Քեզ կսիրեմ ես դարերով,
Ամեն օր քեզ ես համբույր տամ,
Կարոտը իմ ես քամուն տամ:
Ախր ոնց չսիրեմ ես քեզ,
Էդ հայացքը որ դու ունես,
Մարդուն կյանքում հանգիստ չի տա,
Իմ սիրող սիրտը քեզ վկա:
Առանց քեզ ցուրտ էր,
Թե ամառ թե ձմեռ:
Հայի սիրուն սիրուն աչքեր,
Հային վայել սիրուն պատկեր,
Էսքան սիրուն ոնց ես ծնվել,
Ոնց ես սրտիս տերը դարձել:
Հայի սիրուն աչքեր ունես,
Հային նման դու սիրուն ես,
Խելքս տանող ժպիտ ունես,
Միշտ գովեմ քեզ սիրունս:
Դու իմ սիրուն հայուհին ես,
Ոնց չերգեմ ոնց չսիրեմ քեզ: