Քամիներ են եկել լուռ անցել
Տարիները Պապ քեզ չեն փոխել,
Համ ուժ ես ինձ, համ հենարան:
Խորհուրդներով քո հայրական,
Ապրած ամեն օրվա համար եմ`
Քեզ պարտական:
__________
Աշխարհն էլ նվիրեմ ես քեզ
Մեկ է քիչ է,
Ու ինձ համար քո ժպիտը ամեն ինչ է,
Քո հայացքն է Պապ իմաստուն,
Ու աչքերում լույս ,ջերմություն,
Թե որտեղից քեզ այդքան մեծ` սեր բարություն:
__________
Ապրիր պապ ջան երկար տարիներ,
Վայելիր քեզ տված սերը մեր,
Աստված լինի քեզ պահապան,
Աղոթքներն են մեր անսահման,
Եղիր առողջ դու մեր կողքին ամեն վայրկյան:
_________
Աշխարհն էլ նվիրեմ ես քեզ
Մեկ է քիչ է,
Ու ինձ համար քո ժպիտը ամեն ինչ է,
Քո հայացքն է Պապ իմաստուն,
Ու աչքերում լույս ,ջերմություն,
Թե որտեղից քեզ այդքան մեծ` սեր բարություն: