Չթողնես,ինձ մենակ չթողնես
Չթողնես,որ ցավս ինձ տանջի,
Չթողնես սարսափը հոգուս մեջ սովահար շան նման կաղկանձի։
Չթողնես խավարը խտացված լույսերիս մարմինը հոշոտի,
Մենության երաշտը կատաղած երազիս ծիլերը կոխոտի։
Չթողնես որ իմ մեջ չունենամ աչքերիդ գիշերը հարևորս,
Աչքերս աչքերիդ չբանան,չգրկեն մարմինդ վեհերոց։
Չթողնես որ ձայնիդ նվագին խենթորեն ունկնդիր չդառնամ,
Քո սիրո ինձ կիզող կրակին շուրթերիս չխառնեմ ու չլամ։
Չթողնես,որ տանջող կարոտիդ ալեկոծ ծովերով չպորթկամ,
Հոգուս մեջ կաթկթող աղոտքիդ խորհրդով չարբեմ ու չլամ։
Չթողնես, որ անսեր խեղճանամ,հանձնվեմ ցնորքիդ քմայքին,
Առանց քեզ այս կյանքում խենթանամ չհասնեմ քո ձգտուն վերելքին։
Չթողնես, ինձ մենակ չթողնես,
Չթողնես։(3x)