Ղարաբաղ իմ, աղբյուր ես դու,
Աղբյուրից էլ մաքուր ես դու,
Կյանքում երանի ես
Բաշխեմ կյանքս քեզ,Ղարաբաղ։
Սիրուս այգեստանն ես,
Սիրտն ես սարերի,
Հայի ապաստանն ես,
Սիրտն ես հայերի,
Քո անունն է շուրթերիս,
Քո գարունն է այտերիս,
Կանչում ես ինձ սարերից,
Կանչում ես ինձ Ղարաբաղ։
Ղարաբաղ իմ, կանաչ բաղ իմ,
Կարոտել եմ վարդի շաղին,
Հոգուս մուրազի պես,
Սիրում եմ քեզ իմ Ղարաբաղ։