Ջավախքի Գարուն
Ա՜խ շատ երկար ըսպասում ենք մենք գարնան,
Որ բարձրանանք մեր սարերը աննման,
Եվ անթառամ ծաղիկներից Ջավախքի 2անգ.
Իմ յարի հետ փնջեր կապենք այս տարի:
Կրկներգ
Ուշ է գալիս մեր Ջավախքում գարունը,
Սիրուն սար է,հույսի լար է Աբուլը,
Նրա լանջին ման է եկել Հավասին,
Ժողովուրդը շատ է սիրել աշուղին:
Շատ սիրուն են ծաղիկները Ջավախքի,
Հիշեցնում են աչիկները իմ յարի:
Գույներն ասես նկարել է Սարյանը,
Ա՜խ նրանցից փունջ է կապել իմ յարը:
Կրկներգ: