Project LA Requiem минус №2

00:00 / 06:17
Loading
Скачать
0
70
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 14,3 Мб 320 кбит/с
Загружено: Vahan Giloyan (Van_Music @ 29.01.23
Текст песни «Requiem»
  
«ՌԵՔՎԻԵՄ»

Դատարկվել է սրտի հողը, որ երկինքը լիանա:
Հեռացել է լույս պահողը, որ լույսին նա միանա:
Երբ արևը պակասում է, ջերմ հոգին հառնում է վեր,
Տարիքին քո հակասում  էր մահ տեսնել` լինելով սեր:

Դատարկվել է սրտի հողը, բայց երկինքն է լի ու լի:
Գուցե վերջն է սա, ու պետք է իրար սիրենք ավելի:
Հերոսի կոչում, սփոփա՞նք ես, թե՞ ցավոտ դատավճիռ:
Դու սրտի մեծ ափսոսանք ես ու հոգու շատ խոր կնճիռ:

Ալ  են գետերը հայոց հողերի վրա,
Ալ  են ամպերը վերում, տաք արյունից են եռում,
Որ սերերն աշխարհի, ու տերերն ապագայի 
Թուղթ ու գրչի փոխարեն, զենք վերցրեցին, որ կռվեն:

Ամենքի կյանքում  թողել ես հավերժի  մասնիկ,
Որ հիշում ու ջերմանում են, և օրհնում են քեզ մարդիկ:
Իսկական քո զենքը ուժն էր զորավոր գիտելիքի,
Դու շատ կարճ եղար հողինը, երկնքինը`ավելի:

Դատապարտված ապրում ենք հուշերի կարկատանով,
Առանց քեզ հպարտանում ենք, առանց քեզ, բայց քեզանով:
Խտացել էր սերն ու լույսը, աչքերումդ` արևներ,
Կարոտները ուղարկում ենք, թող դառնան քեզ բարևներ:
Текст добавлен: Vahan Giloyan (Van Music