Լուռ այրվում եմ ու տանջվում եմ
Հավատալով ես ապրում եմ
Բայց քո անդարձ սիրո ճամփին
Դեռ սպասում եմ իմ թանկագին
Տարիներով ես սպասում եմ
Քո կարոտից խենթանում եմ
Սիրո դարդից ես հանգչում եմ
Իմ արևս էլ ուժ չունեմ
Էլ մի թողնիր, էլ մի թողնիր
Մի թողնիր, որ ես տառապեմ
Էլ մի թողնիր, էլ մի թողնիր
Մի թողնիր, որ լուռ կործանվեմ
---
Հենց այն օրից, այդ խաբկանքից
Լուռ փախչում եմ ես իմ բախտից
Էլ չեմ ուզում սեր զգամ նորից
Ինձ փրկիր դու այս փորձանքից
Սեր չեմ ուզում էլ զգամ նորից
Ինձ փրկիր դու այս փորձանքից
Տարիներով ես սպասում եմ
Քո կարոտից խենթանում եմ
Սիրո դարդից ես հանգչում եմ
Իմ արևս էլ ուժ չունեմ
Էլ մի թողնիր, էլ մի թողնիր
Մի թողնիր, որ ես տառապեմ
Էլ մի թողնիր, էլ մի թողնիր
Մի թողնիր, որ լուռ կործանվեմ