Gor Sujyan Ov Khandipi минус

00:00 / 04:08
Loading
Скачать
0
1605
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: нейро-минус (нейромастер) + бэк
Свойства файла: 9,4 Мб 320 кбит/с
Загружено: ADAVS @ 17.05.22
Текст песни «Ov Khandipi»
  
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
ՈՒ՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
ՈՒ՞մ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:

(x2)
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:

Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում են նրա տագնապները խոր —
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս (մենավոր)x3: 

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, 
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, 
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

-Ողջու՜յն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր x2,
Խաղաղությու՜ն քեզ, հեռավոր եղբայր.
-Ողջու՜յն ձեզ, վաղվա չծնված կյանքեր:

(x2)
-Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեզ 
անցած խավարի  սխուր ժպիտով բարի..

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, 
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, 
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, (որ պետք է գա)x2:

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
ՈՒ՞մ ուրախացած դեմքը կարևի:
Текст добавлен: ADAVS