Գագիկ Գաբրիելյան Չքնաղ իմ երկիր նաիրյան минус

00:00 / 04:33
Loading
Скачать
0
1395
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: нейро-минус (нейромастер) + бэк
Свойства файла: 10,4 Мб 320 кбит/с
Загружено: hallo @ 17.07.21
Текст песни «Չքնաղ իմ երկիր նաիրյան»
  
Հուզվում եմ որդիս երբ առաջին անգամ
Բացում ես գիրքը հայոց պատմության
Ուսանիր դու սիրով պատմությունը ազգի
Սեպագիր քարերից մինչև մագաղաթ։

Երբ հայն իր կյանքում ազատություն է փնտրել
Հալածանք արցունք ու արյուն է տեսել
Վկա են այսօր տաճարները մեր հին
Որ քանդել ավերել պղծել է թշնամին։
 
Կրկ֊  Չքնաղ իմ երկիր նաիրյան
            Մեսրոպյան գիրը մեր սրբազան
            Խաչքարերն ու վանքերը մեր
           Գիտցիր որ սուրբ է հողն հայկական

Երբ հայն իր կյանքում երջանկություն է փնտրել
Հավատն է նրան միշտ ուղեցույց եղել
Հավատն է տվել հույս հավատն է տվել լույս
Սիրով պահպանիր որդիս հավատն ազգի

Աշխարհն այսօր մեր ողբն է ողբում
Կիսում է մեր վիշտը սրտանց կարեկցում
Սև բախտն է հայի  ամենուր հալածում
Բայց հայը միշտ կա ու կլինի աշխարհում

Կրկ.֊

Արիացիր որդիս դու առաջին անգամ
Վկա ես ողբին հայոց պատմության
Քեզ հետ եմ կապում ապագան մեր ազգի
Բազմացեք շենացրեք դուք հողը հայրենի

Կրկ.֊
Текст добавлен: hallo