Թող երեկոներն անվերջ
Ինձ թող քո ձայնով կանչեն:
Իմ աներևույթ մտքերն անձայն,
Ձեռքերն անթև քեզ թող դիպչեն:
Թող, որ ես ապրեմ նորից,
Թող, որ կարոտեմ անչափ...
Իմ ամենատենչ, ամենաջերմ
Ու հարազատ համբույրը քեզ...
(ԿՐԿՆԵՐԳ)
Անդարձ մի օր անթարթ մի լույս իմ աչքերում,
Անձայն մի երգ անտուն հոգուց լսվեց հեռվում:
Քեզ ես սիրել եմ միշտ, ժպիտը քո շուրթի,
Քեզ կարոտել եմ ես, երկինքը թող պատմի:
Իմ արցունքներից անձև,
Ցուրտ, միապաղաղ անձրև:
Քեզ աղաչեցի, որ էլ չգաս,
Որ մոռանաս ընդմիշտ դու մեզ:
Լույսն իմ աչքերում հանգավ,
Մո՛ւթ, դու առավոտ դարձար:
Քեզ կորցրեցի` անուրջներում
Անվերջ խամրող սիրո աստղի...
(ԿՐԿՆԵՐԳ)
Անդարձ մի օր անթարթ մի լույս իմ աչքերում,
Անձայն մի երգ անտուն հոգուց լսվեց հեռվում:
Քեզ ես սիրել եմ միշտ, ժ