Ախ երանի առավոտյան արթնանամ
Զինվոր բալիս տանը տեսնեմ լիանամ
Մի համբույր տա համբույրիցը ջերմանամ
Անուշ անուշ գրկեմ բալիս խենթանամ
կրկ.Տղաս Աստված օրհնե քո կյանք քո շեն տուն
Մայրդ գիշեր ու զոր կաղոթե արթուն
Մնա հզոր մնա կանգուն ու անպարտ
Հայ զինվոր ես մայրդ քեզնովե հպարտ
Մնա հզոր մնա կանգուն ու անպարտ
Հայ զինվոր ես մայրդ քեզնովե հպարտ
Ախ երանի թռչունները լուր բերեին
Հեռու հեռվից մորիցս խաբար բերեին
Ախ երանի քամու թեւով սլանաի
Մի համբույր տաի մորս նորից ետ դառնաի
կրկ։Չտխրես դու մայր իմ անուշ ու բարի
մեծացրել ես Արծիվ զավակ դու արի
Չի հաղթի նրան ոչ մի չար թշնամի
Առյուծ որդիդ պատվով հողն իր կպահի
Չի հաղթի նրան ոչ մի չար թշնամի
Առյուծ որդիդ պատվով հողն իր կպահի
Կրկ։Մայր օրհնանքդ շատ հզոր է ու թանկ է
Սահմանին կանգնած զինվորը անվախ է
Հայրենիքս ազատ է ու անկախ է
Աստված հայոց օջախները շեն պահե