Ղարիբությունն է մեզ ընկած
Սիրած յարիս դառդով տարված (2×)
Պայման ունեմ ախ կապած ես
Ես շատ կուզեմ գամ հասնեմ քեզ
Ախ շատ կուզեմ գամ հասնեմ քեզ (2×)
Կրկ. Ախ կռունկներ ջան կռունկներ
Առեք տարեք յարիս բարև
Ասեք նրան որ ես կգամ
Եւ շատ շուտով համբույր կտամ (2×)
Բախտավոր է ախ են մարդը
Որ չի կրում սիրո դառդը (2×)
Որ ապրում է նա երջանիկ
Սիրած յարով նա իր քաղցրիկ
Սիրած յարով նա իր քաղցրիկ (2×)
Կրկ...(4×)