ԱՆՈՒՇ ՄԱՅՐԻԿ - ՄԱՄԻԿՈՆ ԶԱՔԱՐՅԱՆ
1
Նայում եմ ճերմակած, արծաթ մազերիդ,
Իմ երկնային Աստված, իմ անուշ Մայրիկ,
Ինչքան եմ քեզ տանջել ու թողել անքուն,
Ախ ինչքան գիշերներ լացել ես թաքուն,
Ախ կարծես դեռ երեկ էր, դեռ մանուկ էի քո գրկում,
Երգում ես ինձ համար օրոր ես ասում։ 1
ԿՐԿՆԵՐԳ
Իմ հարազատ քնքուշ Մայրիկ,
Քեզ հետ եմ, քո գրկում կրկին,
Ինձ փայփայիր ու դիր ծնկիդ անուշ,
Թող որ լինեմ մանուկ կրկին,իմ հարազատ սուրբ Մոր գրկին,
Ու մանկան պես քնեմ անխռով անուշ։ 2
2
Առանց քեզ աշխարհը փուչ է ինձ համար,
Ապրիր ինձ հետ հավերժ իմ քնքուշ Մայրիկ,
Չեմ լքի քեզ երբեք կլինեմ կողքիդ,
Ջերմացնեմ քո հոգին անուշ իմ Մայրիկ։
Ախ կարծես դեռ երեկ էր, դեռ մանուկ էի քո գրկում,
Երգում ես ինձ համար օրոր ես ասում։ 1
ԿՐԿՆԵՐԳ
Իմ հարազատ քնքուշ Մայրիկ,
Քեզ հետ եմ, քո գրկում կրկին,
Ինձ փայփայիր ու դիր ծնկիդ անուշ,
Թող որ լինեմ մանուկ կրկին,իմ հարազատ սուրբ Մոր գրկին։
Ու մանկան պես քնեմ անխռով անուշ։ 4