Այս կյանքում երազանքներ
Ունենք սրտում պահած
Տեր Աստված դու մեր արջև
Լուսավոր ճամփա բաց
Կյանքում կան փորձություններ
Վերելքներ և հարված
Լավ է երբ սիրտդ մաքուր
Լինես մարդու դիմաց 2անգամ
կրկ.Կյանքի ամեն վայրկյանը թանկ է իմացեք
Տարիներ մի անցեք շուտ մի գնացեք
Դեռ երազանքներ ունեմ ինձ մի մոռացեք
Տարիներ մի անցեք շուտ մի գնացեք 2անգամ
Ջահել օրերը կյանքիս
Անցնում են ու գնում
Մանուկ օրերին կարոտ
Կարոտով ենք մնում
Առաջին սերը կյանքում
Մի երազ է թվում
Սիրող սիրտը կարոտին
Դժվար է հաշտվում 2անգամ
կրկ.Կյանքի ամեն վայրկյանը թանկ է իմացեք
Տարիներ մի անցեք շուտ մի գնացեք
Դեռ երազանքներ ունեմ ինձ մի մոռացեք
Տարիներ մի անցեք շուտ մի գնացեք 2անգամ
Մայրական օրհնանքն է մեզ
Միշտ ուղեկից լինում
Հայրական խրատն է մեզ
Տալիս դասեր կյանքում
Օրերը մեր դժվարին
Նոր պայքար են ծնում
Ամեն մի վայր ընկնելիս
Փոխված ես վեր կենում 2 անգամ
կրկ.Կյանքի ամեն վայրկյանը թանկ է իմացեք
Տարիներ մի անցեք շուտ մի գնացեք/հեռացեք
Դեռ երազանքներ ունեմ ինձ մի մոռացեք
Տարիներ մի անցեք շուտ մի գնացեք 2անգամ