Ուր.ուր գնամ որ լինեմ լուռ,
Ուր կարոտի անդարձ ճանապարհին,
Սեր տամ արևներին,որ կանգնած լինես դու
Էությունն ես իմ հոգու,
Թող մենությունը իմ դառնա երդում,
Որ սերը իմ և քո փատատվի ամպերին։
Թե ուժեղ լինի քամին
Իմ գրկից քեզ չի տանի,
Ու իմ գրկում անգամ թող, որ լուսաբացն ուշանա,
Սիրահարվում եմ քեզ ամեն օր նորովի
Ու սիրել երբեք չեմ դադարի,
Չեմ թողնի,որ քամին փակի աչքերդ
Որ լույս են ու սեր, լույս են ու սեր։
Թող.հեռուները հեռանան,
Թող,որ սրտին իմ էլ ոչ մի անգամ
Կարոտ չմոտենա իմ հոգու հանգրվան,
Հենարանն ես մտքերիս,
Ավետարանն ես դու աղոթքներիս,
Սիրո քո հետքերից ես ծնվել եմ նորից։