Ահն ու սարսափն էր տիրացել վախկոտ հակառակորդին
Ամբողջ ուժով հարձակվեցին չդիմացան մեր զարկին
Պատմությունն այս դեռ կհիշեն դարից դար մեր սերունդներ
Մեր չորս զինվոր ջախջախեցին հարյուրավոր ասկյարներ
Այդ կռվի մեջ հրամանատար Արմենակն էր Ուրֆանյան
Կոխքին կանգնած գնդացրորդ հերոս Քյարամ Սլոյան
Այդ կռվի մեջ մահն աչքերին Անդրանիկն էր Ջոհրաբյան
Նռնակներով թուրքի դեմ էր հերոս Ռոբերտ Աբաջյան
Հետնորդներն ենք քաջ Նժդեհի,Անդրանիկ, Ջանդիրի
Եղբայրներ ենք հայ ու եզդի թուրքը ուզի թե չուզի
Անհավասար պայքարի մեջ ինչպես Մոնթե կռվեցիք
Ձեզ վստահված հայոց դիրքը դուք անառիկ պահեցիք
Հպարտանում են Ձեզանով Ձեր Մայրերն հզորածին
Մարդիկ իրենց զավակներին Ձեր անունով կոչեցին
Այժմ խաղաղ վազվզում են դաշտերում մեր մանուկներ
Փորփրում են խրամատներ,խաղում են պատերազմներ
Մեկն ասում է այս կռվի մեջ ես Քյարամն եմ Սլոյան
Մեկն Արմենակ,մեկն Անդրանիկ,մեկն էլ Ռոբերտ Աբաջյան
Հետնորդներն ենք քաջ Նժդեհի,Անդրանիկ, Ջանդիրի
Եղբայրներ ենք հայ ու եզդի թուրքը ուզի թե չուզի