Դու, իմ հպարտություն՝ մի կողմ քաշվիր,
Նեղված օրերը իմ հաշվիր,
Որ երջանկությանս հետ համեմատեմ,
Ու սիրո ոսկին մեջից զատեմ,
Ու՞ր մնաց վայրկյանը մեկ իրար նայել,
Ու համբույրը խենթ չխնայել,
Ու՞ր կորավ իրար մի վայրկյանից ներել,
Ու այտի արցունքը համբուրել,
Մի գնա... թե սիրում ես՝ մի գնա,
Հեռանալը միշտ էլ կա,
Բայց վերադարձի ճամփա՝ ցավոք չկա,
Դու... մի գնա... թե սիրում ես՝ մի գնա,
կունենաս գուցե ներկա,
Բայց սիրո գրկում՝ ՄԵԾ ԲԱՑԱԿԱ...
Ժամանակը հետ տալու հնար չկա,
Ու սխալը չես կարող ջնջել,
Բայց սիրո ժամացույցին սլաք չկա
Դեռ կարող ենք մեզ վերադարձնել,
Կոտրված բաժակն ինձ օրինակ մի բեր,
Սիրտն ուրիշ է այլ են օրենքներ,
Թե մի քիչ անգամ հոգում կան զգացմունքեր,
Բավ է, որ նորից դառնա ՄԵԾ ՍԵՐ...