I
Մի սիրունիկ աղջիկ է ամեն անգամ
Անցնում ու լույսի նման շողում,
Գեղեցկուհի իսկական ու հայկական,
Ժպտում է ու հեռանում գնում։(2X)
Մի օր ասի մոտս արի այ սիրուն,
Ինձ ասա, թե որտե՞ղ ես ապրում,
Որտեղի՞ց ես շորորալով դու գալիս,
Ու շորորալով ուր ես գնում։
Ասաց. "Տղա չնեղանաս ինձանից,
Ես արդեն ուրիշին եմ սիրում,
Ես արդեն իմ սիրածի հետ միասին ապրում եմ սարի թաղում"։
Կրկներգ
Սարի թաղում, սարի թաղում,
Սարի թաղում մի սիրուն աղջիկ է ապրում։(2X)
II
Մեջքը բարակ, աչքերը կապուտակ ծով,
Նայում է ու ալիքներ անում,
Հեռանում է, թողնում է կարոտով,
Չեմ հասկանում ի՞նչ է կատարվում։(2X)
Մի օր ասի մոտս արի...
Կրկներգ
Սարի թաղում...(2X)
Մի օր ասի մոտս արի...(2X)
Կրկներգ
Սարի թաղում...(4X)