I
Երազ տեսա ես մի գիշեր,
Ա՜խ երանի այդպես լիներ,
Ծաղկած լանջին Արարատի,
Հայոց գառներն էին արոտի:
Ա՜խ երանի երազս կատարվի
Վանա ծովից մինչև Արցախ,
Սասունն ու Մուշը, Արդահնն, Անին,
Նորից տուն գան լինեն ուրախ,
Ու երկու ափերին էլ Արաքսի,
Ապրենք հանգիստ, լինենք խաղաղ:
Կրկներգ
Երանի, երանի, երանի,
Երանի երազս կատարվի:
II
Ոչ թե երազ` այլ երազանք,
Ամեն մեկն իր սրտում ունի,
Օրինակ ես` Մարութա վանք
Մոմ վառելու կգնայի:
Ա՜խ երանի երազս կատարվի,
Արփաչայից մինչև Զեյթուն
Գետաշենը Ադանան ու Կարսը,
Վերջապես վերադառնան տուն,
Որ երկու ափերին էլ Արաքսի,
Հայոց աշխարհ լինի կանգուն:
Կրկներգ
Երանի, երանի...(2X)
III
Պատմությունը քո դարավոր,
Ո՞վ խաթարեց իմ Հայաստան,
Աստծո առաջ է մեղավոր,
Ու կտեսնի նա դատաստան:
Ա՜խ երանի երազս կատարվի,
Մասիս սարից մինչև Սիփան,
Ալաշկերտը, դաշտերը Տարոնի,
Ու Կիլիկիան նորից հետ գան,
Ու երկու ափերին էլ Արաքսի,
Հայերի արտերը ծփան:
Կրկներգ
Երանի, երանի...(4X)