Tata Simonyan Verjin Zang минус №2

00:00 / 04:17
Loading
Скачать
0
2461
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 4,6 Мб 154 кбит/с
Загружено: Vig Xachatryan @ 23.06.18
Текст песни «Verjin Zang»
  
Լա լը լա լա, լա լը լա լա, 
Լա լա լա լա լա, 
Լա լը լա լա, լա լը լա լա, 
Լա լա լա լա լա:(2X) 

I
Էս ինչպե՞ս, էս ո՞նց անցան, 
Ո՞նց էկան, հեռացան օրերը դպրոցական, 
Պայուսակ, նստարան: 
Ի՜նչ երազ էր, ի՜նչ անուրջ, 
Թե կատակ էր և թե` լուրջ, 
Թե հեքիաթ` կախարդական, 
Եվ թե կյանք էր իրական: 
Ու կարծես երեկ էր դեռ` 
Դասեր ու դասարաններ, 
Ա՜խ, էս ո՜նց է ճերմակել, 
Իմ դասատուն էն ջահել: 

Կրկներգ
Ու հնչեց զանգը, հնչեց, 
Ու հնչեց վերջին անգամ, վերջին: 
Ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, 
Կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, 
Բայց ի՜նչ արած, մնաք բարով... 

Լա լը լա լա, լա լը լա լա, 
Լա լա լա լա լա: 

II
Եվ ինձ հետ միշտ կմնան 
Անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական` 
Օրագիր, պահարան: 
Ի՜նչ ուրախ էր, ի՜նչ անհոգ, 
Թե ձմեռ էր և թե շոգ, 
Թե տանիք էր` հայրական, և թե տուն` նվիրական: 
Դու նստում էիր կողքիս` 
Մանկության ընկերուհիս, 
Բայց այսօր արի ու տես` 
Ես կարծես սիրում եմ քեզ: 

Կրկներգ
Ու հնչեց զանգը, հնչեց, 
Ու հնչեց վերջին անգամ, վերջին: 
Ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, 
Կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, 
Բայց ի՜նչ արած, մնաք բարով...(3X)

Լա լը լա լա, լա լը լա լա, 
Լա լա լա լա լա:
Текст добавлен: Vig Xachatryan