Մինչ քո գալն իմ կյանք աշխարհում մի մութ արևներ կային,
որոնք էլ երբեք, երբեք էլ կյանքում չշողային գուցե,
որ քո մի շնչով ու քո ջերմությամբ գարուններ գային,
երջանկությունից ես սավառնեի երկնքում լուսե,
ես անկեղծ ասած էդ քո համբույրից սիրահարվել եմ,
խենթի պես անվերջ այս նեղ ծառուղում պարել եմ ուզու՜մ
ու միապաղաղ կյանքը իմ ասես գունավորվել է
ու սրտիս խորքում անունս կանչող ձայնն եմ քո լսում

մի անմնացորդ դրախտի սիրով սիրտս լցվել է,
թվում է մենք ենք ոչ ոք էլ չկա այս մեծ քաղաքում։
Էն աշխարհներում ուր ինքս անվերջ երազել էի
մի բուռ հավատով ու անմեղ սրտով հենց քեզ ունենալ
ու էն միակին, որ ամբողջ կյանքում լուռ սպասել էի
կարծես թե արդեն իմ երազներում հայտնվել է նա
ես անկեղծ ասած էդ քո համբույրից սիրահարվել եմ,
խենթի պես անվերջ այս նեղ ծառուղում պարել եմ ուզու՜մ
ու միապաղաղ կյանքը իմ ասես գունավորվել է
ու սրտիս խորքում անունս կանչող ձայնն եմ քո լսում
ես անկեղծ ասած էդ քո համբույրից սիրահարվել եմ,
խենթի պես անվերջ այս նեղ ծառուղում պարել եմ ուզու՜մ
մի անմնացորդ դրախտի սիրով սիրտս լցվել է,
թվում է մենք ենք ոչ ոք էլ չկա այս մեծ քաղաքում։
ես անկեղծ ասած էդ քո համբույրից սիրահարվել եմ,
խենթի պես անվերջ այս նեղ ծառուղում պարել եմ ուզու՜մ
ու միապաղաղ կյանքը իմ ասես գունավորվել է
ու սրտիս խորքում անունս կանչող ձայնն եմ քո լսում։