Տղա։
Հեյ ջան Արագած ասա իմ յարը ուր է
Իմ աչքերը ջուր սրտիկս հուր
Տխուր է, տխուր է
Հեյ իմ Մանթաշին նախշուն հավքեր
Յարս գա ինձ խաբար արեք
Սիրտս սիրուց մալուլա
Տղա։
Արի անուշ ջան երգիր սրտիս լարի հետ
Տես ման եմ գալիս ընկեր դարձած
Սարի հետ, քարի հետ
Սարն առանց գարուն, յարն առանց սիրուն
Ինչ անի, սարի ձյան մեջ էլ
Վարդ կբացվի յարիս պես
Աղջիկ:
Աղբեր ունեմ հնձվոր է
Հաց եմ տանում ճամփես դու մի փակի
Էսօր ինչ սիրո օր է էս անգամ
Թող մինչև գալ կիրակի
Տղա։
Գիշեր ու ցերեկ քեզ եմ կանչում խալիս մեջ
Դու հանդի լալա առավոտվա
շաղի մեջ, բաղ
ի մեջ
Հալվում է սիրտս կրակին բռնած մոմի պես
Մի թողնի սերս անցի ախ ու վախի մեջ
Աղջիկ։
Ջան տղա մնաս բարով
Գառներդ թող էս սարով ցան արա
Թող գարունն անցնի սերով
Նոր աշնանը ինձ խելքահան արա
Միասին։
Անուշ յար ջան ման արի սարերի արոտով
Աչքս ճանպին մնաց կանչում եմ կարոտով