Gusan Ashot Lusni shoghov peris gar минус

00:00 / 02:28
Loading
Скачать
0
6825
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 2,2 Мб 128 кбит/с
Загружено: Astghik Saribekyan @ 02.05.16
Текст песни «Lusni shoghov peris gar»
  
ԼՈՒՍՆԻ ՇՈՂՈՎ
Լուսնի  շողով փերիս գա, երազներով իր բարի, 
Դուռս բացի սուրբ  ծեգին` բուրմունքն  առած  մով սարի, 
Նա  հուր բերի օջախիս` ծուխը ելնի  ծիրանի, 
Սփռոց  բացեմ  այգուս մեջ, ապրեմ տեսքով իմ յարի: 
           Սրբավայրի  ծաղիկ է,
          Վարդավառի  շաղիկ է,
           Լույս է ցայտում  աչքերից,
           Հայոց  երկնի աստղիկ է:

Հազար գարուն անց կացավ, ինչպես  հրաշք  մի տեսիլ, 
Ներկա  եղա հազար մի ուրախության հանդեսի, 
Իմ սիրածին երբ տեսա, երկնակամար  ես ասի` 
Առանց  նրան  կթոշնեմ, խինդ  ու ծիծաղ  չեմ տեսնի: 
           Սերս  սարի  եղնիկ է,
           Վարսերն ալիք-ալիք է,
           Շող աչքերը երազուն,
           Խալը երկնի ամպիկ է:

Սարի  ճամփով թե որ գա,  աղբյուրները  լուր կտան, 
Հանդի  ճամփով  թե որ գա,  արտույտները  լուր կտան, 
Գուսան Աշոտ  նազելիդ  հրեշտակի  թևերով, 
Երկնի  ճամփով  թե որ գա, աստղիկները  լուր  կտան: 
           Ա՜խ իմ սերը  կրակ է,
           Հույսի  կանթեղ, ճրագ է,
           Հազար  հույսեր  ունի  նա,
           Քաղցրալուր մի  տանջանք է:
Текст добавлен: Ashot Hovuni